Այսօր՝ 2023-05-30 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

«Պատիվ ունեմ»-ը լրջորեն պատրաստվում է խորհրդարան մտնելուն.«Հրապարակ»

 

«Պատիվ ունեմ» դաշինքը լրջորեն է պատրաստվում խորհրդարան մտնելուն։ Արթուր Վանեցյանը, որը լինելու է դաշինքի խմբակցության ղեկավարը, փորձագետների, իրավաբանների մի մեծ խումբ է հավաքագրել, որոնք աշխատելու են օրենքների, փաստաթղթերի հետ, տեղեկանքներ են պատրաստելու, աջակցելու են խմբի լիարժեք աշխատանքին։

Իր հերթին՝ «Հանրապետական» կուսակցության «Լույս» հիմնադրամն էլ, որը վերջին տարիներին զբաղված է խորքային վերլուծություններ անելով՝ Դավիթ Հարությունյանի գլխավորությամբ, նույնպես աշխատելու է խմբակցության հետ, նյութեր է տրամադրելու, որոնք կօգնեն օրենսդրական աշխատանքին։ Բացի այդ, ընդդիմադիր խմբակցությունը որոշել է շատ ակտիվ լինել՝ մասնակցել բոլոր քննարկումներին, ելույթներ ունենալ, հարցադրումներ անել։

Ընդդիմությունը հասկանում է, որ ԱԺ ամբիոնը լավ հնարավորություն է՝ հանրության հետ ուղիղ շփվելու և շփման պակասը լրացնելու համար։ Նրանք վստահ են, որ առաջիկայում նոր քաղաքական զարգացումներ են լինելու, և հաջորդ ընտրություններին հարկավոր է պատրաստվել հենց այս պահից սկսած»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում