Այսօր՝ 2023-05-30 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Ինչ է սպասվում ԵՊՀ-ում, ԿԳՄՍՆ-ն ասելիք չունի․«Իրավունք»

 

«Իրավունքն» անդրադարձել էր, որ ԵՊՀ-ի ուղիղ կառավարման նպա­տակով ՀՀ կառավարության կողմից ստեղծված երեք անդամից կազմված խումբը՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և Մարդու իրավունքների եվ­րոպական դատարանում ՀՀ ներկայա­ցուցիչ Եղիշե Կիրակոսյանը, մտադիր են այսօր ԵՊՀ ռեկտորի ԺՊ նշանակել ԱԺ յոթերորդ գումարման «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, բայց ոչ պրոֆեսոր Հովհաննես Հովհաննիսյա­նին:

Մինչդեռ ռեկտորի պաշտոնի հա­մար անհրաժեշտ պայման է լինել ոչ մի­այն գիտությունների դոկտոր, այլ նաև ունենալ պրոֆեսորի կոչում: Թե արդյոք ԿԳՄՍ նախարարությունը կգնա նման ապօրինի և ոչ իրավաչափ քայլի՝ ռեկ­տորի ԺՊ նշանակելով Հովհ. Հովհաննի­սյանին, «Իրավունքը» փորձեց պարզել ԿԳՄՍ մամուլի քարտուղար Գեղամ Մելիքբեկյանին. «Չեմ մեկնաբանում, երբ կլինի նշանակում, տեղյակ կլինեք»: Մեր այն հարցին, թե, ի վերջո, ինչ է սպասվում այսօր մայր բուհում, կրկին ստացանք նույն պատասխանը. «Չեմ մեկնաբանում»»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։