Այսօր՝ 2021-11-30 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Փաշինյանի շնորհակալությունները Պուտինին քառապատկվել են«Իրավունք»

 

«Ժամանակին մամուլն ուշիուշով հաշվում էր, թե ՌԴ նախագահ Վլադի­միր Պուտինի հետ հանդիպելիս քանի անգամ է շնորհակալություն հայտ­նում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Այդ շնորհակալությունների քանակով էլ պայմանավորված՝ վերլուծություններ էին արվում, թե որքանով է զրույցը հավասարը հավասարի հետ եղել, կամ ինչ մակարդակի վրա են հայ-ռուսական հարաբերությունները: Սակայն, նույն մամուլը զարմանալիո­րեն անտեսում է, թե շնորհակալությունների ինչպիսի դինամիկա կա Նիկոլ Փաշինյանի մոտ: Այս բացը, իհարկե, «Իրավունքը» կշտկի:

Եվ այսպես՝ եթե 2018 թվականին նորաթուխ վարչապետի կարգա­վիճակում Նիկոլ Փաշինյանն իր Մոսկվա կատարած առաջին այցի ժամանակ ՌԴ նախագահին շնորհակալ էր միայն հրա­վերի համար, ապա այսօր նրա շնորհակալությունները քառապատկվել են: Մոսկվա կատարած իր վերջին այցի ժամանակ Փաշինյանը չորս անգամ շնորհակալություն է հայտնել Պուտինին: Իսկ ՌԴ նախագահը, բնականաբար, զրո անգամ:

Ի դեպ, արտահերթ խորհրդարանական ընտրություննե­րից առաջ՝ դեռևս ապրիլին Մոսկվա կատարած այցի ժամանակ Փաշինյա­նը բավարարվել էր ընդամենը երկու անգամ շնորհակալություն հայտնե­լով՝ ի պատասխան Պուտինի մեկ շնորհակալության: Եվ ընդամենը մի քանի ամիս անց փաշինյանական շնորհա­կալությունները կրկնա­պատկվել են:

Հիշեցնենք նաև, որ Պուտին-Փաշինյան մոսկովյան հանդիպումներ այս տարի արդեն երեք անգամ են տեղի ունեցել: Առաջի­նը՝ եռակողմ էր՝ Ալիևի հետ միասին, հունվա­րի 11-ին: Եվ նույնիսկ այդ ժամանակ Փա­շինյանը բավական շռայլ է եղել շնորհակալությունների հարցում՝ կրկին 4 անգամ շնորհակալ լինելով՝ ՌԴ նախագահից»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։